Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը ծրագրում է առանձին հանդիպումներ անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վիեննայում մարտի 29-ին: Այս մասին, հղում անելով Ավստրիայի նախագահի աշխատակազմին, գրում է ՏԱՍՍ-ը: Առաջին հանդիպումը ՀՀ վարչապետի հետ է նախատեսված: Հիշեցնենք, մարտի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնեցին, որ նախապատրաստում են Փաշինյան-Ալիև հանդիպումը: