Նոյեմբերյանի սահմանագոտում այսօր` մարտի 27-ին, ադրբեջանական զինուժի կրակից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող: Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Խոսնակը հայտնեց, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա թեթեւ վիրավորում է ստացել: