6.08.2025
ՀՀ-ն կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան
18.11.2019
ՀՀ-ն կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Արթուրդ Կրիշյանիս Կարինշինին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Լատվիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը երկկողմ հարթության վրա և միջազգային ատյաններում: Հայաստանը նաև բարձր է գնահատում Լատվիայի գործուն աջակցությունը Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերությանը: Վստահ եմ, որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան այցերը և մեր երկրների միջև գալիք տարվանից վերականգնվելիք օդային հաղորդակցությունը նոր խթան կդառնան հայ-լատվիական փոխգործակցության առավել խորացման համար»։