1.08.2026
Հայաստանն այսօր միացել է այս ալիանսին. Սուրեն Սարգսյան
12.06.2020
Հայաստանն այսօր միացել է այս ալիանսին. Սուրեն Սարգսյան

Հայաստանն այսօր միացել է այս ալիանսին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` տեղադրելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թվիթրյան էջում կատարած գրառումը: «Մերոնք պաշտոնապես դեռ չեն հայտարարել: Չինաստանն այս ալիանսը համարում է լուրջ հակաչինական կառույց: Հիմա ինձ հետաքրքիր է: Եթե ալիանսը հակաչինական հայտարարություն է տարածում, մենք դրա տակ ստորագրում ե՞նք», - նկատում է Սարգսյանը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թվիթրյան էջում տեղադրված է հետևյալ գրառումը. «Մենք շնորհավորում ենք Հայաստանին, որ դարձավ այն 29 երկրներից մեկը, որոնք միացել են Միջազգային կրոնական ազատությունների դաշինքին, որը հիմնադրվել է այս տարվա փետրվարին, բարձրացնելու և համակարգելու համար նմանատիպ կառավարությունների ջանքերը` բոլորի համար պաշտպանելու կրոնի կամ հավատքի ազատությունը»: Սուրեն Սարգսյանի գրառման տակ արված մեկնաբանություններում նշվում է, որ աս դաշինիքի հանդիպումները սկսվում են հակաչինական կոշտ հայտարարություններով և այն պաշտպանում է Չինաստանում բնակվող ույղուրների իրավունքները: We congratulate Armenia for being one of 29 countries that have joined the International Religious Freedom Alliance, launched this February, to elevate and coordinate efforts of likeminded governments to protect the freedom of religion or belief for all. https://t.co/Eu75Kzpv18 — US Embassy, Armenia (@usembarmenia) June 12, 2020