ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ճանապարհային սելֆի» է հրապարակել Ռուսաստանի, Ղազախստան, Ղրղզստանի, Մոլդովայի ու Իրանի նախագահների հետ: «Ճանապարհային սելֆի: Այս ընթացքում հասցրեցինք կարեւոր որոշում կայացնել», - նման գրառում է կատարել Փաշինյանը՝ Facebook-յան իր էջում: Երևանում երեքշաբթի կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը (ԵԱՏՄ)՝ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ: Խորհրդի ընդլայնված նիստին մասնակցում են նաեւ Իրանի ու Մոլդովայի նախագահները, ինչպես նաեւ Սինգապուրի վարչապետը: