23.11.2024
Կառավարությունը հրատապ պետք է կազմակերպի Բեյրութ-Երևան չարտերային չվերթ. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Երկու փոխոստիկանապետ աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել

Աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: Այդ մասին VERELQ-ի հետ զորւցում տեղեկացրեց Տիգրան Եսայանը՝ փաստացի հաստատելով մամուլում իր և մյուս փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ազատման մասին լուրը:


«Այո, հաստատում եմ: Այդպես է», - ասաց նա՝ նշելով, որ պաշտոնից ազատվելու պատճառների մասին դեռևս չի ցանկանում խոսել:


Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել:


«Մի կողմից Ամուլսարի ու Մաշտոցի պուրակի հետ կապված խնդիրները, ահագնացող սոցիալական բողոքի հիմքով ծագած ու ծագելիք բողոքի ալիքները, մյուս կողմից էլ կադրային խնդիրները լուրջ պրոբլեմ են դառնալու կառույցի համար», - գրել է «168 ժամը»:


Հայկ Մհրյանը 2018-ի իշխանափոխությունից հետո եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ապա կարճ ժամանակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում: Նա էր համակարգում արտակարգ դրության պայմաններում դրա կատարումն ապահովելու գործընթացը:


Տիգրան Եսայանը 2012-2019 եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ: