24.11.2024
Կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Հայաստանն աջակցություն կտրամադրի Լիբանանին և Զարեհ Սինանյանին կգործուղի Բեյրութ

Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայքնի կարիքների նկատմամբ: Այդ մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նախ ցավակցություն է հայտնել ՀՀ կառավարության անունից Բեյրութում օգոստոսի 4-ին խոշոր պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին:


«Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է: Մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով: Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և մշակութային կյանքի էպիկենտրոնը:


Այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը, որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն: Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայքնի կարիքների նկատմամբ»,- ասել է Փաշինյանը:


Վարչապետը նշել է, որ Հայաստանն իր ուժերի ներածի չափով աջակցություն է ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին: Նա նշել է, որ Հայասանի կառակավությունն օգնություն կհասցնի Բեյրութ՝ հատուկ չվերթով: Նույն չվերթով, վարչապետի խոսքով, տեղւոմ վիճակին ծանոթանալու նպատակով, Բեյրութ կմեկնի նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:


«Այսօր քննարկեցինք և որոշեցինք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու համար»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետը նշեց, որ Սինանյանը Բեյրութ կմեկնի առաջիկայում այնտեղ ուղարկվելիք ինքնաթիռով, որը բժշկական պարագաներ ու միջոցներ կհասցնի Լիբանանի կառավարությանը:


Լիբանանահայերին հրատապ օգնություն ցուցաբերելու համար հատուկ հաշվեհամար է բացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամում:


«Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անհատական նվիրատվություն ցուցաբերել Լիբանանի ժողովրդին, տեղեկացնում եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում»,- ասաց Փաշինյանը:


Բոյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով պայթյունի հետևանքով հայ համայնքում 11 զոհ կա, մի քանի տասնյակ վիրավորներ: Այս թվերը սակայն վերջնական չեն և կարող են աճել, քանի որ շատ են անհայտ կորածները: