7.01.2026
Հայաստանն աջակցություն կտրամադրի Լիբանանին և Զարեհ Սինանյանին կգործուղի Բեյրութ
prev Նախորդ նորություն

Հայաստանում ավելի ակտիվ կսկսեն ախտորոշել կորոնավիրուսը. Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերելիության էական աճ ունենք: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին օրվա կտրվածքով արված թեստերի 25-30 տոկոսի մակարդակի, ապա հիմա դրանք տատանվում է 15 տոկոսի մոտակայքում: Փաշինյանը նշեց, որ եթե նախկինում հոսքերը մեծ էին, ու իրենք պասիվ սպասում էին, որպեսզի մարդիկ իրենք դիմեն, ապա հիմա մարտավարության փոփոխություն է տեղի ունենում՝ առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի:


«Համաճարակային վիճակը Հայաստանում շարունակաբար թուլանում է, սակայն ամենօրյա նոր դեպքերի բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ: Այսուհետ մենք սեփական նախաձեռնությամբ կգնանք ռիսկային տեղեր, գործարաններ և այլն, որտեղ ախտորոշում կիրականացնենք։ Սա թույլ կտա ի վերջո հաղթահարել համաճարակը»,- ընդգծեց վարչապետը: 


 

Մարդասիրական օգնության հատուկ չվերթը Երևանից Բեյրութ կմեկնի շաբաթ օրը. Ավինյան
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ