23.11.2024
Հայաստանում ավելի ակտիվ կսկսեն ախտորոշել կորոնավիրուսը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մարդասիրական օգնության հատուկ չվերթը Երևանից Բեյրութ կմեկնի շաբաթ օրը. Ավինյան

Մարդասիրական օգնության հատուկ չվերթը Երևանից Բեյրութ կմեկնի շաբաթ օրը: Այս մասին այսօր ՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:


Նրա խոսքով, ներկայում քննարկվում է հումանիտար չվերթի իրականացման մի քանի տարբերակ, իսկ օրվա վերջում վերջնականապես կհստակեցվի ուղարկվող բեռի կազմը:


Ավելի վաղ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը հայտնել էր, որ ԱԳՆ-ն եւ Սփյուռքի հարցերով հանձնակատարը մշտական կապի մեջ են Լիբանանի կառավարության եւ հայ համայնքի ղեկավարների հետ ՝ եղբայրական երկրին օգնություն ցուցաբերելու համար:


VERELQ-ը հիշեցնում է, որ հզոր պայթյուններ են որոտացել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստային գոտում ։


Այս պահին հաղորդվում է աղետի հետեւանքով 137 զոհվածների եւ մոտ 5 հազար տուժածների մասին: 300 հազար քաղաքացիներ անօթեւան են մնացել, պայթյունի հետեւանքով վնասը գնահատվում է առնվազն 3 մլրդ դոլար:


Զոհվածների թվում կա 11 հայ:


Բեյրութի նավահանգստում պայթյունի ալիքը քանդել է հսկայական քանակությամբ շենքեր, կոտրվել են ապակիներն ու դռները։ Վնասվել է միջազգային օդանավակայանի շենքը։ Պայթյունները զգացել են նույնիսկ Կիպրոսում։


Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ Բեյրութի նավահանգստային գոտում հզոր պայթյունների պատճառ են դարձել 6 տարի առաջ մաքսային ծառայությունների կողմից առգրավված և պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան:


Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը Բեյրութն աղետի գոտի է հայտարարել եւ նախարարների կաբինետին խորհուրդ է տվել մայրաքաղաքում երկշաբաթյա արտակարգ դրություն հայտարարել: