1.06.2025
Հայկական ստարտափը 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ստացել. Տիգրան Ավինյան (վիդեո)
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը պետպագևներ է հանձնել հակառակորդի «ORBITER-3»-ը խոցած զինծառայողներին

Օգոստոսի 7-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է կենտրոնական ուղղությամբ տեղակայված տանկային բրիգադներից մեկը: Այս մասին տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։


Զորամասում կատարած շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զինծառայողների կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ տվել անհրաժեշտ հանձնարարականներ:


Շրջայցի ավարտին Արայիկ Հարությունյանը պետական պագևներ է հանձնել ս.թ. հուլիսի 18-ին հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին:


 

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան-Թեհրան-Երևան թռիչքները
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով