ՀՀ վարչապետը մի շարք որոշումներ է կայացրել, որի մասին գրել է Facebook-ի իր էջում. «Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»,- գրել է վարչապետը: VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր հրաժարականի դիմում են ներկայացրել Արտակ Դավթյանը, Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոսյանը: