"Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ապացույցներ է պահանջել Նիկոլ Փաշինյանից. "Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը՝ հայտնի հայտարարությունը տարածելիս։ Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ։ Արտահերթ ընտրությունների վերաբերյալ երեկվա առաջարկս ուժի մեջ է",- գրել է նա Facebook-ի իր էջում։ Նշենք, որ նման հայտարարություն Փաշինյանն արեց Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ: