Արմեն Սարգսյանը իր առարկություններով հետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Սահմանադրության համաձայն, եթե առաջարկը Փաշինյանի կողմից կրկին արվի, ապա նախագահը կարող է կա՛մ ստորագրել կա՛մ դիմել ՍԴ: Այս դեպքում ակնհայտ է՝ ինչ պետք է արվի, քանզի որոշումը հակասահմանադրական է», - գրել է Հովհաննիսյանը։