Մոտ կես մլրդ դրամի հափշտակության մեջ մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Նիստին ներկա չէին ո՛չ Սարգսյանը, ո՛չ էլ նրա պաշտպան Ամրամ Մակինյանը: Նշվում է, որ Սերժ Սարգսյանին ուղեկցման խնդիր է առաջացել, այդ պատճառով Սարգսյանը չի ներկայացել դատարան։ Դատավորը բացակայությունը հարգելի չհամարեց։ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն առավոտյան վատ է զգացել և հանձնել կորոնավիրուսի թեստ, սպասում է արդյունքներին։ Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին ժամը 15:00-ին։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: