Հայաստանի նախագահի հրամանագիրով Կարապետ Բադալյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 3-ի ԲԴԽ-51-Ո-111 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Կարապետ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր», - ասված է հրամանագրում: Կարապետ Բադալյանը փաստաբան է: