Տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ միջոցների եւ ուժերի տեղափոխման անհրաժեշտություն չկա։ Ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստին", այս մասին հայտնել Է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։ Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանում երկու մարդ է զոհվել՝ կին և երեխա: Տուժածներ կան նաեւ այլ շրջաններում, տվյալները ճշտվում են: