Սիսիանի համայնքապետը կմնա կալանավորված
Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց կալանքի որոշման դեմ փաստաբանի բողոքը։
Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը հայտարարել է, որ այլ ակնալիք չունեին.
«Որոշումը պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում»,- նշեց պաշտպանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով: