Նորընտիր Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այսօր ընտրվելու է ընդդիմադիր ԱԺ փոխնախագահը և իշխանական խմբակցությունը՝ "Քաղաքացիական պայմանագիրը", որոշել է աջակցել այդ հարցում: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայներ, որ ընդդիմության ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,- հայտարարեց խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա նշեց, որ որոշումն նդունվել է, քանի որ երկրի զարգացման բնականոն ընթացքը խոչընդոտել չի կարելի: "Ունենք պատրաստակամություն՝ ԱԺ մարմինների ճիշտ ձևավորման և կառուցողական աշխատանքի",- շեշտեց Բաղդասարյանը: