25.06.2025
ԵՄ-ն 30 մլն եվրո է հատկացնում Հայաստանին՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների համար
24.09.2020
ԵՄ-ն 30 մլն եվրո է հատկացնում Հայաստանին՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայասանին՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Եվրահանձնաժողովի 30 միլիոն եվրո է տրամադրելու մասին հարցը: Համաձայն որոշման՝ Եվրոպական հանձնաժողովը 30 միլիոն եվրո է հատկացնելու Հայաստանին՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների համար։ «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրով՝ 30 միլիոն եվրոյից 3 միլիոնը տրամադրվելու է արդարադատության ոլորտում տեխնիկական ապահովման ու խորհրդատվական ծառայությունների համար, իսկ մնացածը՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետբյուջեին։ Ծրագրով հատկացված գումարն ուղղվելու է Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով Հայաստանի պարտավորված քայլերի իրականացմանը՝ արդարադատության ոլորտում։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը։