Սեպտեմբերի 27-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Լավրովը խիստ մտահոգություն է արտահայտել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ, ինչպես նաև զոհերի և վիրավորների մասին ստացվող տեղեկությունների մասով: Ընդգծվել է շուտափույթ զինադադարի անհրաժեշտությունը: Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ միասին իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական առաքելություն կշարունակի ձեռնարկել: Նշվում է նաև, որ այսօր ավելի ուշ տեղի կունենա նաև հեռախոսազրույց Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: