20.04.2025
Ադրբեջանը միտումնավոր հրկիզում է Երասխի հայկական դիրքերի խոտածածկ տարածքները
prev Նախորդ նորություն

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, 1991-2018 թվականների Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի հիմնադիր Լևոն Հայրապետյանի անվամբ անվանակոչելու նպատակով:


Ըստ հիմնավորման՝ կարևորելով վաստակաշատ մանկավարժ Լևոն Հայրապետյանի ներդրած մեծ ավանդը սպորտի, մասնավորապես, սամբո մարզաձևի զարգացման, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցի անվանակոչումը Լևոն Հայրապետյանի անվամբ նրա երկար տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատական է:

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար