Ոստիկաններ, ես ձեզ խնդրում եմ, խելքի եկեք, դուք չեք ծառայում դավաճաններին: Այս մասին Ազատության հրապարակում ոստիկաններին դիմեց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: «Դուք ծառայում եք Հայաստանին ու Արցախին, որը դավադիր ուժերը վաճառում են թուրքին: Տղերք, մի դարձեք թուրքերի հետ համագործակցողներ, դուք պատվարժան սպաներ եք», - ասաց նա: Նշենք, որ այս պահին ոստիկանները, որ մինչ այդ խոչընդոտում էին հանրահավաքի անցկացմանը և զբաղեցրել էին բեմահարթակը, լքել են այդ տարածքը ու հանրահավաքը շարունակվում է: