Հայ ժողովրդի թիկունքում ազգադավ փաստաթուղթ ստորագրած վարչախումբը հոգեւարքի մեջ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Այս պահին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են։ Կոչ ենք անում իրավապահներին չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, չենթարկվել դավաճան իշխանությունների ապօրինի հրահանգներին։ Դավաճան վարչախումբը պետք է հեռանա։ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 16։00-ին Ազատության հրապարակ։ 17 կուսակցությունների խորհուրդ»,- գրել է նա: