20.04.2025
Պարտադրված ենք չեղարկել Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա. «Հայաստան» դաշինք
prev Նախորդ նորություն

Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու սերտիֆիկատ

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը Իսպանիա մուտք գործելու ընթացակարգում փոփոխությունների մասին հայտարարություն է տարածել:


Տեղեկացնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում, ինչը նշանակում է, որ այսուհետ զբոսաշրջային նպատակով Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստանյութը պետք է գրանցված լինի Իսպանիայի Առողջապահության նախարարության կողմից (Pfizer-BioNTech, Moderna, Astra-Zeneca, Janssen/Johnson&Johnson, Sinovac y Sinopharm) ։


Բացառիկ դեպքերում ՀՀ քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելով, սակայն այս պարագայում անհրաժեշտ է նախապես ճամփորդելու թույլտվություն ստանալ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից։



 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1011 նոր դեպք. գրանցվել է 18 մահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար