«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ: Այս մասին հայտնում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: ’’Նիստի ընթացքում, ըստ մեր ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։Տեղեկացնում եմ, որ համաձայն Սահմանադրության՝ անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն",- գրել է Մարուքյանը։