Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ): Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 1000+ Հիմնադրամի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Երևանում իրականացվում է թաղապետարանների միջոցով: Բոլոր զինծառայողների ընտանիքները փաստաթղթերի ներկայացման կարգի մասին կտեղեկացվեն մեր աշխատակիցների միջոցով, որոնք կօգնեն փաստաթդթերի հավաքագրման և դիմումների լրացման հարցում: Անհրաժեշտության դեպքում աշխատակիցը կայցելի նաև տուն։ Նաև նշեմ, որ չկա որևէ ժամկետ, որը ընտանիքը կարող է թաց թողնել: Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին). ☎ Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-028☎ Ավան վարչական շրջան +(374 11) 518-135☎ Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-193 ☎ Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-283☎ Էրեբունի վարչական շրջան +(374 11) 518-341☎ Կենտրոն վարչական շրջան +(374 11) 518-455 ☎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-590☎ Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-628☎ Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-707 ☎ Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-741☎ Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518- 815☎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-891 Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ.(հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք)հեռ.՝ +(37410) 600- 713 Հատուցումների տրամադրման կարգը՝ https://www.1000plus.am/hy/getinsurance