Ռուսաստանից Երևան է մատակարարվել 54 նոր վերելակ
Ռուսաստանի վերելակների սարքավորումների խոշորագույն արտադրողներից մեկը՝ Շչերբինի վերելակային գործարանը, վերելակների արտադրության և մատակարարման պայմանագիր է կնքել Հայաստանի մայրաքաղաք՝ վերելակների փոխարինման պետական ծրագրի շրջանակներում։ Ըստ համաձայնագրի պայմանների՝ Երեւան է առաքվել 54 վերելակ։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»։
«Գործարանը մեծացնում է արտահանումը և մրցակցում է միջազգային շուկայում այլ արտադրողների հետ։ Երեւան վերելակների մատակարարման համաձայնագիրը ստորագրվել է մրցույթի արդյունքում, որը շահել է Շչերբինի վերելակային գործարանը: Վերելակները նախատեսված են բազմաբնակարան շենքերում հնացած վերելակներին փոխարինելու համար», - ասել է գործարանի գլխավոր տնօրեն Անտոն Արտեմեւը:
Վերելակները կօգտագործվեն շահագործման ժամկետը սպառած Երեւանի բոլոր 12 շրջաններում 50-ից ավելի բազմաբնակարան շենքերում վերելակները փոխարինելու համար: Պայմանագրի շրջանակներում գործարանը վերելակային սարքավորում է տեղադրել 400 և 630 կգ տարողությամբ՝ 8-ից 16 կանգառներով։
Վերելակի խցիկները պատրաստված են ներկված պողպատից, դիմացկուն ծածկույթով եւ հագեցած են տնտեսող LED լուսավորությամբ: «Հարկ է նշել, որ այդ պատվերը իրականացրել է հնարավորինս կարճ ժամկետներում. բոլոր սարքավորումները արտադրվել եւ բեռնաթափվել են ընդամենը երկու շաբաթվա ընթացքում», – հավելել է Անտոն Արտեմեւը:
Գործարանն նախկինում վերելակներ մատակարարել է Երեւան՝ խոշոր խմբաքանակը բեռնաթափվել է Հայաստանի մայրաքաղաքում 1996 թվականին։