23.11.2024
Հայ-ռուսական երկկողմ համագործակցությունն առանձնահատուկ բնույթ ունի. Միխայիլ Շվիդկոյ
prev Նախորդ նորություն

ՄԻՊ աշխատանքային խումբը Սյունիքում կիրականացնի մի շարք փաստահավաք աշխատանքներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ:


ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ կիրականացվեն մի շարք փաստահավաք աշխատանքներ ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ, այդ թվում՝ կապված Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ։


Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նաև ՀՀ մի շարք զորամասեր։ Տեղի կունենան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ զինծառայողների հետ և այլն: