25.11.2024
ԱՀԿ-ն 2022 թվականին Հայաստանում կանխատեսում է 4,5 տոկոս տնտեսական աճ
prev Նախորդ նորություն

Արարատի մարզպետը փոշմանել է. նա հրաժարական չի տալու

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը փոշմանել է հրաժարական տալ։ Այս մասին հայտնել է մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանը։


«Պարոն Թևոնյանը մտածեց և հասկացավ, որ ուզում է շարունակել աշխատանքը որպես մարզպետ», - ասաց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ Ռազմիկ Թևոնյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 9-ին։ ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարբեր տեղեկություններ են շրջանառվում պաշտոնը լքելու նրա որոշման մասին։


Վարկածներից մեկի համաձայն՝ դա կապված էր իբր Տիգրանաշենի հանձնման մասին փաստաթուղթ ստորագրելու հետ, ինչին նա ընդդիմանում էր։


Թևոնյանն այս առնչությամբ հայտարարել է, որ "Տիգրանաշեն գյուղը հանձնելու մասին լուրերը հորինված են։ Նման բան երբեք չի քննարկվել և չի քննարկվելու"։ Հրաժարականի պատճառների մասին նա չի հայտնել։