24.11.2024
Արարատի մարզպետը փոշմանել է. նա հրաժարական չի տալու
prev Նախորդ նորություն

Գորիս-Կապան ճանապարհի կարգավիճակը մտահոգիչ է, բայց մենք կյանքը չենք կանգնեցնելու. Քերոբյան

Կառավարությունն անհանգստացած է Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակով, սակայն պրոֆիլային գերատեսչությունները՝ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ԱԳն-ն իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերը օր առաջ լուծելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության սեպտեմբերի 16-ի նիստից հետո, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:


Նրա խոսքով, Գորիս-Կապան ճանապարհի այս կարգավիճակը, երբ ադրբեջանցի ոստիկաններն իրենց վերահսկողության տակ գտնվող հտվածներում գումար են պահանջում իրանական բեռնատարների վարորդերից, մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առեւտրին եւ զբոսաշրջությանը:


Նախարարը միևնույն ժամանակ տեղյակ է, որ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ԱԳն-ն իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերն օր առաջ լուծելու ուղղությամբ: «Բնական է, որ պատերազմից հետո մինչև նորմալ կյանքի անցնելը այսպիսի պրոբլեմներ կլինեն, բայց պետք է սառնասիրտ ու հետեւողականորեն լուծել այս խնդիրները: Մենք փորձում ենք էսկալացիա թույլ չտալ, միժամանակ խնդիրներչը հերթով լուծելով գնալ առաջ: Խնդիրները ստեղծվում են, հետո լուծվում են»,- ասել է նա:


Որքան էլ խնդրահարույց ու մտահոգիչ է իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին, նախարար Քերոբյանն անհնար է համարել «կյանքը կանգնեցնել և զբաղվել միայն այդ խնդրով»:


«Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է կյանքը կանգնեցնենք, զբաղվենք միայն այդ մի ճանապարհով և չշնչենք-չարտաշնչենք, չքնենք-չզարթնենք և այլն, ապա այդպես չէ, պետք է զբաղվել նաև այլ խնդիրներով», - ասել է նա ու հավելել, որ կառավարությունն իր գործողություններում փորձում է էսկալացիա թույլ չտալով և միաժամանակ խնդիրներն հետևողաբար լուծելով գնալ առաջ: