25.11.2024
Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիների 97-98 տոկոսը պատվաստված չէ. Ավանեսյան

Հայաստանում կորոնավիրուսի դելտա շտամով պայմանավորված՝ մենք ունենք մահացության և ծայրահեղ ծանր ընթացքի համամասնության մեծացում։ Այդ մասին կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության իրավիճակին։


Խոսելով ընթացիկ վիճակագրությունից՝ նախարարը նշել է, որ այսօրվա դրությամբ իրականացվել է 6049 թեստ, և դրական դեպքերի ցուցանիշը կազմում է 764։ «Ցավոք սրտի, երեկ գրանցվել է 19 մահ», - նշել է ն ու հավելել, որ դելտա շտամով պայմանավորված՝ երկրում գրանցվում է մահացության և ծայրահեղ ծանր ընթացքի համամասնության մեծացում։


«Երբ անցյալ տարի մենք ունենում էինք 764 դրական դեպք, ապա հոսպիտալացման տոկոսը կազմում էր շատ ավելի նվազ, քան հիմա է։ Սա նշանակում է, որ նույն ցուցանիշի պարագայում մենք զբաղեցնում ենք շատ ավելի մահճակալներ, և մեր մահճակալային ֆոնդը շատ ավելի արագ է սպառվում», - նկատել է նա։


Նախարարի խոսքով, Հայաստանի բժշկական հաստատությոներում այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը։ «Միայն վերակենդանացման մահճակալներից 319-ից զբաղված են 289-ը», - ասաց Ավանեսյանն ու խոսեց նոր արձանագրվող միտումի մասին։ «Եվս մեկ տենդենց է գրանցվում՝ հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել», - ընդգծել է Անահիտ Ավանեսյանը՝ հայտարարելով, որ սա շատ կարևոր ցուցանիշ է։


«Մենք դիտարկում ենք՝ Իսրայելում, Միացյալ Թագավորությունում, եվրոպական երկրներում, որտեղ պատվաստման ցուցանիշը բավական բարձր է, նկատելի է հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման և մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով իր թեթևությամբ անհամեմատելի է անցյալ տարվա հետ։ Այսինքն՝ Covid-19 համավարակը հաղթահարելու մեր գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է և թույլ տալ առողջապահական համակարգին հասցնել հիվանդների պատշաճ բժշկական օգնության տրամադրումը»,- եղրափակեց Ավանեսյանը։


Նա նաև հիշեցրեց, որ աշնանը սրվում են տարբեր խրոնիկ հիվանդությունները: Ուստի նրա խոսքով, հիվանդանոցների մահճակալային ֆոնդի մեծ մասի Covid-ով ծանրաբեռավածության պայմաններում, այլ հիվանդություններով մարդկանց բուժօգնություն տրամադրումը դժվարանում է։