Արցախի բոլոր բարձր լեռները հայտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ: Այս մասին գրում է ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը: "Արցախի բոլոր բարձր լեռները՝ Գոմշասարը (3724 մ), Մեծ Հինալը (3367 մ), Սպիտակասարը (Ագդաղ, 3200 մ), Քյոռողլուդաղը (3462 մ), Օմարը (3395 մ), Մռավը (3343 մ), Ծռասարը (3616 մ), իսկ հարավում՝ Քիրսը (2724 մ) և Դիզափայտը (2478 մ), թշնամու տիրապետության տակ են",- գրել է նա Facebook-ի իր էջում: