7.04.2026
ԿԸՀ-ն զրկեց Տիգրան Արզաքանցյանին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
10.06.2021
ԿԸՀ-ն զրկեց Տիգրան Արզաքանցյանին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում անվավեր ճանաչեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը:  Ներկայացնելով հիմքերը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացվել է գրություն առ այն, որ Տիգրան Արզաքանցյանը չի հանդիսանում վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, հետևաբար չունի ընտրվելու իրավունք: Մասնավորապես, դիմում ներկայացնելու օրվան նախորդող 1461 օրերից Տիգրան Արզաքանցյանը 1005 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Բացի այս, մյուս տեղեկանքով բուհի ռեկտորը հերքել է նախորդ գրությունների բովանդակությունը, այն է՝  Մոսկվայում ուսանելու տարեթվերի հետ կապված: Այսինքն, Արզաքանցյանը իր բացակայությունը պայմանավորել էր բուհում ուսումնառությամբ, ինչը հերքվել է: