18.07.2025
Սյունիքում հայկական զորքերը 2020-ի դեկտեմբերին հետ են քաշվել գրավոր հրամանով. պատգամավոր
20.12.2021
Սյունիքում հայկական զորքերը 2020-ի դեկտեմբերին հետ են քաշվել գրավոր հրամանով. պատգամավոր

Ինչ հանգամանքներում եւ ինչ փաստաթղթերի հիման վրա են հայկական զորքերը Սյունիքում 2020 թվականի դեկտեմբերին տեղափոխվել «խորհրդային սահմաններ»: Այդ հարցը մեկ տարվա ընթացքում փորձել են պարզել «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը։ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է խոստովանել, որ հրաման է տվել ՀՀ Զինված ուժերին հետ քաշելու՝ նոր պատերազմից խուսափելու համար։ Մանուկյանը հետո ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբից պատասխան է ստացել, սակայն այն ամբողջությամբ հրապարակել չի կարելի։ «Մի բան պարզ է։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ստորագրությամբ տրված պատասխանը վկայում է այն մասին, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, կամավորական ջոկատները մոտ 20 կմ նահանջել են, գրավոր հրամանի հիման վրա Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21 կմ-ը զիջել են»,- ընդգծել է Գեղամ Մանուկյանը: