8.06.2025
Հայաստանում հերթական պլանային վարժական հավաքներ են հայտարարվել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանը Սյունիքում այցելել է Ադրբեջանի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց

Սյունիքի մարզում Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից :


Քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։ Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։


Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։


Նշենք, որ այսօր առավոտյան ԵՄ անդամ պետությունների դեսպանները մեկնել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածներ, որոնք սեպտեմբերի 13-ից թշնամու թիրախում են։  

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին