Հայաստանում նոյեմբերի 15-ին կատարվել է 7 699 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 7,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 1 617 մարդ։ Արձանագրվել է մահվան 52 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։ Նոյեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 913 դեպք, որոնցից 297 339-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 260 268 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 24 082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 7 107 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 385 է: