18.07.2025
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է պահեստազորայինների եռամսյա հավաքներ
20.12.2021
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է պահեստազորայինների եռամսյա հավաքներ

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2022թ. հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Համաձայ նախագծի՝ վարժական հավաքներին ներգրավելու են մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ: Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավելու են մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի: «Սահմանել, որ վարժական հավաքների անցկացման ժամանակահատվածում ներգրավված համապատասխան տրանսպորտային միջոցը ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի կողմից կարող է փոխարինվել նույն տեսակի այլ տրանսպորտային միջոցով՝ համաձայնեցնելով տրանսպորտային միջոցը ներգրաված մարմնի հետ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից», - ասված է նախագծում: Եռամյսա հավաքներն առաջին անգամ անցկացվել են անցյալ տարվա օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, դրանց մասնակցեցին շուրջ 2 հազար՝ բանակից տարիներ առաջ զորացրված ու պահեստազորի անդամներ դարձած մարդիկ՝ շարքայինից մինչև սպաներ։