23.11.2024
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ
prev Նախորդ նորություն

Թագուհի Թովմասյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը

Սեպտեմբերի 28-ին Խորհրդարանում հանդիպում ունեցա Հաագայի նախկին փոխքաղաքապետ Մարոլայն դե Յոնգի եւ հոլանդական «D66» կուսակցության միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչ Մայես Բոսի հետ։ Այս մասին գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Խոսեցինք Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների դեմ Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում բնակիչների ամենատարրական՝ կյանքի եւ խաղաղ ապրելու, կրթության իրավունքների ոտնահարման, մինչ օրս Ադրբեջանի կողմից պահվող գերիների, անհետ կորածների մասին։

Անդրադարձ կատարեցի Արցախյան հակամարտությանը եւ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը։

Գործընկերներիս ներկայացրի համապարփակ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված խոշտանգումների, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների եւ ռազմական հանցագործությունների մասին։