Դեկտեմբերի 27-ին, խոշոր չափի գոողություն է տեղի ունեցել Երևանում հայտնի խանութ-սրահներից մեկից: Shamshyan.com-ը հայտնում է, որ առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Արման Ղ.-ից, ով հայտնել է, որ Հանրապետության 62 հասցեում գործող «Նայք» խանութ-սրահի ապակյա դուռը կոտրել են ժամը 05:20-ի սահաններում և այնտեղից հափշտակել դրամարկղը: Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Արման Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված խանութ-սրահի տնօրենն է և դրամարկղում եղել է մոտ 4 մլն դրամ: