Հայաստանում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 255 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 586 737, վերջին մեկ օրում` 5164 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3451 պացիենտ: Մեկ օրում ավելացել է 22-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 332 304 անձ` վերջին մեկ օրում 103 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7989 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1511 է: