16.07.2025
Դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք. Մուրադյանը ներկայացրել է պատվաստումների դինամիկան
10.01.2022
Դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք. Մուրադյանը ներկայացրել է պատվաստումների դինամիկան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է պատվաստումների դինամիկան Հայաստանում և հարևան երկրներում՝ հունվարի 9-ի դրությամբ։   "• Ռուսաստան-36,5%• Թուրքիա-60,1%• Ադրբեջան-45,3%• Իրան- 51,1%• Վրաստան-26,3 %• Հայաստան-24,9 % COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր, 2022թվականի հունվարի 09-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1.694.518 պատվաստում (2%-ով ավելին 03.01.2022թ.-ի ցուցանիշից), որից առաջին դեղաչափ952.813 (25%-ով պակաս 03.01.2022թ.-ի ցուցանիշից), երկրորդ դեղաչափ 740.489 (14%-ով ավել 03.01.2022թ.-ի ցուցանիշց), որը կազմում է ամբողջ բնակչության 24.9%:Հունվարի 03-ից մինչև հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 34.262 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 4895: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 23%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 75%՝ 2-րդ: Պատվաստումների ընդհանուր թվի 69% իրականացվել է վերջին 3 ամիսների ընթացքում, այդ թվում 1-ին դեղաչափի 63% և 2-րդ դեղաչափի 77%: • COVID-19 Հայաստանում 10.01.2021թվականի ժամը 11։00-ի դրությամբ՝Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 345.981Առողջացածներ՝ 332.985Փաստացի բուժվողներ՝ 3480 ( +24 մեկ օրում)Մահվան ելքեր՝ 8004 (3 մեկ օրում)Մահվան ելքեր այլ պատճառով՝ 1512 (0 մեկ օրում)Մեկ օրում իրականացվել է 3433 թեստավորում, որից դրական են եղել 125-ը (3.6%)Effective Reproduction Rate` շուրջ 0.58 (0.00) Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թ., առ այսօր արձանագրվել է COVID-19 142.137 (հաստատված դեպքերի շուրջ 41%) դեպք և 4247 մահ (մահվան դեպքերի շուրջ 53%):Դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է 20.10.2021թ.՝ 2603, իսկ մահվան դեպքերինը՝ 12.11.2021թ.՝ 70:Հ․Գ․ Դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք մեր երկրում․․․",- գրել է Մուրադյանը: