Հայաստանում դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 502 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 020 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 373 959 վերջին մեկ օրում` 7 279 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 12 198 պացիենտ. մեկ օրում նվազել է 132-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 317 765 անձ` վերջին մեկ օրում 590 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 43 քաղաքացի, մահացածների թիվը 7 610 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1447 է: