Վահան Հակոբյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ
Վահան Հակոբյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է ՀՀ մաքսային ոլորտին առնչվող շահերը ՌԴ-ում ներկայացնելու, Հայաստանի և Ռուսաստանի միջև մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ և ակտիվ համագործակցություն ապահովելու, այդ թվում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան (Վերին Լարս) միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու և այլ գործառույթներ իրականացնելու հետ:
Նաև նշվում է, որ հատկապես Վերին Լարսի անցակետում մաքսային ոլորտին առնչվող խնդիրներին արագ արձագանքելու համար չունենք անհրաժեշտ մարմին՝ ներկայացուցիչ, ինչը զգալիորեն խոչընդոտում է թե՛ ակտիվ փոխհամագործակցության ապահովմանը, և թե՛ առաջացող խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլերի ձեռնարկմանը: