13.05.2025
Արցախում կորոնավիրուսի 40 նոր դեպք է գրանցվել և 5 մահ
23.11.2021
Արցախում կորոնավիրուսի 40 նոր դեպք է գրանցվել և 5 մահ

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 22-ին կատարվել է 139 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արցախում մեկ օրում արձանագրվել է 5 մահվան դեպք։ 72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, շողացող առիթմիա, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: 65-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն: 70-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն: 61-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն: 52-ամյա տղամարդը մահացել է բարդացած էթիոլոգիայի կորոնավիրուսային հիվանդության հետևանքով: 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21 525 քաղաքացու հետազոտություն, որից 3 553-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։