ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար տիկին Ահլամ Ալ-Սալամին այցելել է A&M Rare՝ ընկերություն, որը Հայաստանում խմելու ջրի արդյունահանման և շշալցման ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերություններից մեկն է։ Հիմնադիր֊տնօրեն պարոն Մուհամեդ բին Մուսալլամի ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ներկայացվել են ընկերության աշխատանքի մեխանիզմը և նորարարական տեխնոլոգիաները, ինչպես նաև քննարկվեл են համագործակցության հնարավորությունները։