Հայաստանում ապրիլի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 770-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 1 679 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 017 543 է: Փաստացի այս պահին բուժվում է 2 008 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 410 458 անձ` վերջին մեկ օրում 10 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մեկ մահ է գրանցվել. մահացածների թիվը 8 622 է: