20.05.2025
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երևանյան պրեմիերան շուտով
15.03.2022
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երևանյան պրեմիերան շուտով

Մարտի 18-ին, ժամը 17:30, Մոսկվա կ/թ փոքր դահլիճում տեղի կունենան Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երևանյան պրեմիերան: Ֆիլմաշարի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է:«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին, Լոս Անջելեսում: Երևանյան «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման նկարահանել է ռեժիսոր Արա Մնացականյանը: Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից փրկվածների մասին ու նաև այն արտասովոր մարդկանց, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն և ասորի ժողովուրդները: Մարդկային կյանքի փրկությունն էր նրանց առաքելությունը: Ֆիլմում օգտագործվել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի և Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների և թանգարանների փաստագրական նյութերը: Որպես խորհրդատուներ պատմական փաստերի հավաքագրմանն աջակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի, Շվեդիայի և Հայաստանի ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ ու աշխատակիցներ: