Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երեւանի մետրոպոլիտենի արդիականացմանը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել տրանսպորտի, մասնավորապես՝ Երեւանի մետրոպոլիտենի, ինչպես նաեւ հանքարդյունաբերության արդիականացմանը ներգրավել ռուսական մի շարք ընկերությունների։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործմանը»,- ասաց նա։