Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: «Պարոն Տոյվո Կլաար, ադրբեջանական ղեկավարության ակտիվ մասնակցությամբ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) կրկին զրկված է գազամատակարարումից: Անհամբեր սպասում ենք առաջիկայում ձեր արձագանքը: Տիկին Դունյա Միյատովիչ, դուք դեռ հետաքրքրվո՞ւմ եք մարդու իրավունքներով»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը Twitter-ի իր միկրոբլոգում: