Առավոտյան ավարտվում է մեր հայտարարած լռության օրը: Առավոտյան մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը: Այս մասին գրում է Արսեն Բաբայանը: "Լինելու ենք առավել վճռական, առավել ջանքերով և հասնելու ենք վերջնական նպատակին: Մի կաթիլ անգամ կասկած չունենաք, որ մեր սկսած գործը հաջողվելու է: Մենք ենք պահելու Հայաստանը, մենք ենք հզորացնելու մեր չքնաղ երկիրը:Սրբելու ենք ապազգայինը, հակապետականը և բերելու ենք հայկականն ու հզորը", - գրել է Բաբայանը Facebook-ի իր էջում: